Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. տվեց Քոչարյանի անունը. Ստյոպա Սաֆարյան

Loading...
Loading...

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գյոթե․ Միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի

Օյ, յա նի մագու․․․

Երեկվա վերլուծական ստատուս-հոդվածում գրել էի, որ Քոչարյանին ծպտված պաշտպանող ու կատաղի հակաՆիկոլականության գետնին վրա հանկարծակի Ամուլսարացավ կպած, Խորենացու փողոցի գորշ կարդինալը չի տա այդ անունը։ Սխալվել էի։ Տվեց Քոչարյանի անունը։ Ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Տվեց ու այն էլ ի՜նչ լույսի ներքո տվեց, ի՜նչ կոնտեքստում, ի՜նչ ֆոնին․․․․

Դեհ, ինչ, եկեք վերլուծենք տեքստը կոնտենտ՝ բովանդակային վերլուծության մեթոդներով, կամ ինչպես կասեին մեր ստամբուլագետները՝ տողատակերով։

Եւ այսպես․ առանձնյակը անդրադարձել է Վաղարշակ Հարությունյանի գեներալական կոչումը վերականգնելու Նիկոլ Փաշինյանի հրամանագրին, ավելի ստույգ՝ հետահայաց փառաբանել է նրան կոչումազրկող Ռոբերտ Քոչարյանին։ Ի՞նչ է ասում առանձնյակը․

ասում է՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո, երբ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի կողմնակիցները, նրանց թվում՝ նախկին ՊՆախարար Վաղարշակ Հարությունյանը հակադրվում էին Քոչարյանին, դա «անզիջում պայքար էր Մոսկվայի գուբերնիա Հայաստանում իշխելու համար» ու պրոմոսկովյան մանուչարյանական թևը պարտվեց, իսկ քորչարյանական թևը հաղթեց և «աստիճանազրկելով շարքից հանեց» այդ թևին՝ գեներալի կոչումից զրկելով Վաղարշակ Հարությունյանին։

Իր ռուսամետ հայացքներով հայտնի Աշոտ Մանուչարյանի /նա պայքարում էր հենց Կրեմլի դրածո Ռ․Քոչարյանի դեմ ու դաժան ծեծի ենթարկվեց քոչարյանական իշխանության կողմից/ անունը այս կարճ, բայց խոսուն տեքստում գիտակցված շրջանառության մեջ մտցնելով ու մանիպուլատիվ հնարքով ավելի կարևոր դերակատար ներկայացնելով հետհոկտեմբերյ27-յան շրջանի համար,

քան Դեմիրճյան-Սարգսյան տանդեմի իրավահաջորդների՝ արևմտամետ հայացքներով վարչապետ ու այս օրերին Ամուլսարի հանքի շահագործման ու Լիդիանի օգտին արտահայտված Արամ Զավենի Սարգսյանն էր ու նրան սատարող Ստեփան Դեմիրճյանը,

կարդինալ առանձնյակը այդ խորամանկությամբ փորձում է միարժեք ռուսամետությամբ գունավորել նաև Քոչարյանի ընդդիմմադիր դաշտը, ինչը այդպես չէր, որքան էլ Դեմիրճյաննների ընտանիքը հակառուսական չի եղել ու չէ։

Այո, կարդինալը տալիս է այն Քոչարյանի անունը, որին այդ ներքաղաքական ճգնաժամում տեր կանգնեց Լադիմիր Լադիմիրիչը ու հաղթեց Հայաստանի ըմբոստացող ժողովոդին՝ դրանից հետո ու իր աջակցության դիմաց Քոչարյանից նրա անձնական պարտի դիմաց ստանալով մեր երկրի ողջ գույքը՝ Մերգելյան,

Հրազդան կասկադ, ատոմակայան, հեռակապ, երկաթուղի ու ամեն-ամեն բան, մի խոսքով՝ գաղութացնելով Հայաստանը, որի ապագաղութացման համար «պայքարում» է առանձնյակը։ Այն Քոչարյանի անունը, ով ռուսների հետ համատեղ կապիտալ ունի Հայաստանում ու Ռուսաստանում,

այդ թվում՝ ինչպես օդից կախված լուրերն են ասում, նրանց հետ համատեղ հանքեր Հայաստանում, ու կրկին ինչպես օդից կախված լուրերն են ասում՝ տարուց ավել է լուրջ ֆինանսավորելում է Ամուլսարի դեմ պայքարողների որոշ խմբի․․․ Բայց դա այ թեմա է։

Առանձնյակը կատաղի «պայքարում» է այդ գաղութացման դեմ և միանգամայն չեզոք, իսկ ես կասեի՝ դրական լույսի ներքո ներկայացնելով Հայաստանի գողութացման գործիքը դարձած Ռոբերտ Քոչարյանի կողմից Վաղարշակ Հարությունյանի աստիճանազրկումը՝ գեներալի կոչումից զրկելը ու զայրույթ թափում Նիկոլ Փաշինյանի վրա այն ետ շրջելու համար․․․

Այո, գաղութարար Քոչարյանը, ըստ ապագաղութարար առանձնյակի՝ դրական գործ է արել, գեներալի կոչումից զրկել է Վաղարշակ Հարությունյանին, ով ինչպես բոլորս գիտենք այդ շրջանի ու իր վերջին սկանդալային հարցազրույցներից, դեմ էր արտահայտվել Քոչարյանի Մեղրու տարբերակին, ու կրկին ինչպես բոլորս գտենք՝ ռուսամետ հայացքներով գեներալին աստիճանազրկելու դաբրոն Քոչարյանն ստացել էր հենց Մոսկվայից, Կառլ․․․

Եւ ուշադրություն․ ինչպես Գյոթեն կասեր՝ միտքը չունի գաղտնիք, որ վարքը երևան չբերի։ Քոչարյանի ծպտյալ փառաբանության այս բլթոցից հետո կարդինալը սթրիպթիզ հեզաճկուն անցում է կատարում թավշյա հեղափոխությանն ու Ամուլսարին։

Եւ այսպես, պարզվում է՝ Թավշյա հեղափոխության արդյունքում «Նիկոլի տեսքով ռեվանշ է վերցնում պարտված մանուչարյանական թևը, ում գոնե աստճանազրկումով չեզոքացրել է «դրական գործ արած» Ռոբերտ Քոչարյանը․․ Ահա, թավշյա հեղափոխության աբոբաղդասարյանական մեկնությունը, Կառլ․․․ Բայց այսքանով սթրիփթիզը չի ավարտվում․ ձողի ըըը թարս բուսնած խիյարի վրա նա ակրոբատիկ պտույտներ է կատարում մինչև Ամուլսարի գագաթը․․․

Դեհ, լսեք, բայց պինդ բռնված․ խեղճ Քոչարյանի դրական գործը ետ շրջած «մանուչարյանական թևը՝ Նիկոլ Փաշինյանի դեմքով հանձնարարություն են ստացել Կերմլում իրենց իրական տերերից», որ բացեն Ամուլսարը, որովհետև Ամուլսարի իրական տերերն էլ Կրեմլում են․․․․

Այստեղ առանձյակին ասեք թարս բուսնած խիյարից ըըը սթրիփթիզի ձողից մի փոքր իջնի ներքև, որովհետև դրա գագաթին պարային համարի բարդությունից ու էքստազից ուղեղը մթագնել է ու արդեն պատվիրատուին վառում է։ Դեղին քարտ, Աբո, կասեին՝ դաշնակները․․․ Ոնց չես ամաչում էսքան կեղտը ջրի երես ես հանում։

Քոչարյանի արածը ջուրը լցվեց, էն Նաիրի Հունանյանի արածը ջուրը լցվեց, Լադիմիր Լադիմիրչովիչնն էլ․․․ դու կանգնել ասում ես՝ Հայաստանի հանքերի ․․․․ ըըըը․․․ Լիդիանի իրական տերերը Կրեմլում են նստած․․․․

Ու քանի որ կարդինալի ինտերնետի լիմիտը ավարտվել է, «դրական գործ արած»՝ Վաղարշակ Հարությունյանին աստիճանազրկած Քոչարյանին ասեք բանտից հանձնարարաի, որ Էլինար Վարդանյանը ոչ թե մի կտոր, այլ մի անբողջական պիցցա տանի առանձնյակի ամառանոց․․․ Շատ աշխատեց, շատ քրտնեց։ Հասցեն՝ ոչ թե Խորենացու փողոց, այլ ամառանոց։

Եվ ի սկլզբանե բանը․․․ ըըը խիյարը թարս էր բուսնած ու դա Քոչարյանի թարս բուսնած խիյարն էր, այլ ոչ թե Սերժ Սարգսյանինը․․․

Հա, ուրմեն, քուրիկներ և ապերիկներ, «ապագաղութանում» ենք Արևմուտքից՝ Լիդիանից և վասն Կրեմլիո ու յուր հանքերի, չէ՞․․․

Վիսակո սիժու, դալեկո գլիժու։ Ա վամ սլաբո՞․․․

Բա որ ասում եմ՝ շատ բան տեսել/տեսնում, քիչ բան եմ խոսել/գրել․․․․ Ով էր ձեր թեթևսոլիկ լեզվից քաշում, որ ինձ ստիպեիք բացեմ բոլոր խաղաքարտերը․․․

Շարունակելի

Loading...

Be the first to comment on "Ուրբաթը շաբաթից շուտ եկավ. տվեց Քոչարյանի անունը. Ստյոպա Սաֆարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*